Կիևը կկռվի Բախմուտի համար, բայց ոչ ամեն գնով. Զելենսկի

Կիևը կպայքարի Բախմուտի համար, բայց ոչ ամեն գնով։ Այս մասին հսյտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 

Ուկրաինայի նախագահը նշել է, որ երկրի համար կարևոր է պաշտպանել քաղաքը, սակայն դրա համար չպետք է վճարել ցանկացած ռեսուրսով։

 

«Մեզ համար կարևոր է պաշտպանել այն, բայց ոչ ամեն գնով, որ բոլորը մահանան։  Պայքարելու ենք ողջամտությամբ։ Այնուհետև ռուսները ցանկանում են գնալ Կրամատորսկ և Սլավյանսկ, մինչև Դոնբասի և Դնեպրի սահմանները, եթե կարող են:  Մենք դիմադրում ենք, և մինչ այդ պատրաստվում ենք հաջորդ հակահարձակմանը»,- ասել է Զելենսկին իտալացի լրագրողներին (մեջբերում Corriere della Sera-ից):

 

Ավելի վաղ նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները «չեն ծրագրում հեռանալ» Բախմուտից։

 

Բախմուտի համար մարտերը շարունակվում են 2022 թվականի ամռանից, Զելենսկին նշել է, որ այս տարածքում իրավիճակը շատ ծանր է։