Հյուսիսային Կորեայի նոր հրթիռային փորձարկումները վտանգ են ներկայացնում համաշխարհային անվտանգության համար․ ՄԹ

Երկուշաբթի ԿԺԴՀ-ի կողմից իրականացված հրթիռների նոր փորձարկումները վտանգ են ներկայացնում համաշխարհային անվտանգության համար։ Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, որով երկիրը Փհենյանին կոչ է արել վերադառնալ միջուկային զինաթափման շուրջ երկխոսությանը։Այս մասին գրում է ТАСС-ը։
 

«Փետրվարի 20-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևերին: Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի շարունակական փորձարկումը վտանգ է ներկայացնում մեր տարածաշրջանային գործընկերների և համաշխարհային անվտանգության համար», - նշվում է գործակալության հայտարարության մեջ:

 

Հաղորդվում է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է սերտորեն աշխատել իր գործընկերների հետ երկխոսությանը վերադառնալու և ապամիջուկայնացման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար:

 

Հյուսիսային Կորեայի զինվորականները երկուշաբթի առավոտյան երկու հրթիռ են արձակել գերխոշոր տրամաչափի բազմակի արձակման հրթիռային կայանից, ավելի վաղ հայտնել էր Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Այս զենքերը դասակարգվել են որպես հարձակողական մարտավարական միջուկային զենքեր: Փետրվարի 18-ին զորավարժությունների շրջանակներում արձակվել է Hwaseong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։

Պատահարներ