Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժերի հասցրած տնտեսականը վնասի չափը հայտնի է

Աղետներում մասնագիտացած փորձագետները փետրվարի 6-ին Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի տնտեսական վնասը գնահատում են ավելի քան 20 միլիարդ դոլար։ Ընդ որում, ամերիկյան Verisk Analytics ընկերության նախնական գնահատականով՝ այդ գումարի միայն չնչին մասը՝ մոտ մեկ միլիարդ դոլարն է ապահովագրված եղել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

 

Ըստ կանխատեսումների, բնական աղետը Թուրքիայի վրա կարժենա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մինչև մեկ տոկոսը։ 

 

«Երկրաշարժից հիմնականում տուժել են գյուղատնտեսական և թեթև արդյունաբերական տարածքները, ուստի ազդեցությունը այլ ոլորտների վրա սահմանափակ է», - Reuters-ին ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորչիկը: Նա կարծում է, որ վերականգնման աշխատանքները կարող են փոխհատուցել ենթակառուցվածքների և մատակարարման շղթաների վրա բացասական ազդեցությունը մեկ տարվա ընթացքում: