Այլ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Քրիստոսի արձանը լուսավորվել է Թուրքիայի և Սիրիայի դրոշներով

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Քրիստոսի արձանը լուսավորվել է Թուրքիայի և Սիրիայի դրոշներով
Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Հիսուս Քրիստոսի հայտնի արձանը լուսավորվել է Թուրքիայի և Սիրիայի դրոշների գույներով՝ ի հիշատակ այդ երկրներում ավերիչ երկրաշարժերի զոհերի։ Բրազիլիայի…

Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Հիսուս Քրիստոսի հայտնի արձանը լուսավորվել է Թուրքիայի և Սիրիայի դրոշների գույներով՝ ի հիշատակ այդ երկրներում ավերիչ երկրաշարժերի զոհերի։ Բրազիլիայի իշխանություններն այսպիսով համերաշխություն են ցուցաբերել աղետից տուժած շրջանների բնակիչների հետ, գրում է kommersant.ru-ն:

Բացի այդ, արձանի վրա գրվել է.«Աղոթենք Թուրքիայի և Սիրիայի համար»:

Երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան յոթ բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել՝ դառնալով ավելի քան 38 հազար մարդու մահվան պատճառ։ Մինչդեռ Սիրիայում զոհվել է մոտ 5800 մարդ:

 

 

[3ac8d82213db8f7f6b03db4494b2c6c6.jpg]

[421066ae03e42a606c8d6f05e2be8bc1.jpg]

[91e40cd0f95d7579cffe13fa86c705c6.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250