Հայաստանի որոշ ԱԳԼՃԿ-ներում գազամատակարարումը կընդհատվի. Գազպրոմ Արմենիա
ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների նվազման պատճառով փետրվարի 18-ի ժամը 11:00-ից մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը որոշ ժամանակով կընդհատվի։ Տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։
«ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը»,-տեղեկացնում է ընկերությունը։
Հաշվի առնելով ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումները և անբավարար քանակությունները, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստակայանից գազի առնման տեխնիկակական պայմանները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն վթարային իրավիճակները կանխելու և մնացած գազասպառողների հուսալի ու անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով որոշել է ընդհատել մի շարք գազալցակայանների գազամատակարարումը։
Նշվում է, որ մնացած ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կշարունակվի: Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ը չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը
Եվրամիությունը չի կարողացել համաձայնեցնել պատժամիջոցների 10-րդ փաթեթը ռուսական միջուկային վառելիքի և ադամանդի տարեկան գր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներն ու դրանց տերերը. ՍիվիլՆեթ
Նորքի բարձունքում 1940-50-ականների կեսերից լայնածավալ անտառային հատված էր ձևավորվել՝ Երևանի ամենախոշոր անտառը կամ Երևանի...
Հայաստանից Թուրքիա արտահանումն աճել է 139 անգամ․ ինչ է ներմուծվում Թուրքիայից և ինչ արտահանվում․ ԶԼՄ
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականին 324,5 մլն դոլարի առևտուր են արել, ինչը 4.4 անգամ ավելին է, քան 2021 թվականի նույն ժա...
Twitter-ը թույլ կտա գովազդել մարիխուանա
Twitter սոցիալական ցանցի ադմինիստրացիան, որը պատկանում է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին, փոփոխություններ է կատարել իր...