ԵՄ-ը չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը
Եվրամիությունը չի կարողացել համաձայնեցնել պատժամիջոցների 10-րդ փաթեթը ռուսական միջուկային վառելիքի և ադամանդի տարեկան գրեթե 2 միլիարդ եվրոյի չափով արտահանման շուրջ։ Դրանք ենթադրաբար պետք է սահմանվեին մինչեւ փետրվարի 24-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրներից մեկի դիվանագիտական գերատեսչության աղբյուրին։
«Եվրահանձնաժողովի կողմից հնչեցված վերջնական առաջարկներում որևէ խոսք չկա Ռուսաստանից ԵՄ երկրներ ադամանդի և միջուկային վառելիքի արտահանման սահմանափակումների, ինչպես նաև միջուկային ոլորտում համագործակցության այլ տեսակների մասին։ Սրանք պատժամիջոցների միակ առաջարկ էին այս փաթեթում ռուսական արտահանման դեմ, որը Մոսկվային տալիս է իրական եկամուտ, որի ծավալը գնահատվում է գրեթե 2 միլիարդ եվրո»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ շտապողականության պատճառով ԵՄ-ն բավարար ժամանակ չի ունեցել համաձայնեցնելու այս նախագիծը, որը նախատեսվում էր ընդունել մինչև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի տարեդարձը։
Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել էր, որ Բուդապեշտը կանի հնարավոր ամեն ինչ, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը չներառի նավթի մատակարարումների սահմանափակումներ և միջուկային ոլորտում Մոսկվայի հետ համագործակցություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ ԱԳԼՃԿ-ներում գազամատակարարումը կընդհատվի. Գազպրոմ Արմենիա
ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների նվազման պատճառով փետրվարի 18-ի ժամը 11:00-ից մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներն ու դրանց տերերը. ՍիվիլՆեթ
Նորքի բարձունքում 1940-50-ականների կեսերից լայնածավալ անտառային հատված էր ձևավորվել՝ Երևանի ամենախոշոր անտառը կամ Երևանի...
Twitter-ը թույլ կտա գովազդել մարիխուանա
Twitter սոցիալական ցանցի ադմինիստրացիան, որը պատկանում է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին, փոփոխություններ է կատարել իր...
Հայաստանից Թուրքիա արտահանումն աճել է 139 անգամ․ ինչ է ներմուծվում Թուրքիայից և ինչ արտահանվում․ ԶԼՄ
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականին 324,5 մլն դոլարի առևտուր են արել, ինչը 4.4 անգամ ավելին է, քան 2021 թվականի նույն ժա...