Twitter-ը թույլ կտա գովազդել մարիխուանա
Twitter սոցիալական ցանցի ադմինիստրացիան, որը պատկանում է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին, փոփոխություններ է կատարել իր քաղաքականության մեջ, որը թույլ է տալիս ամերիկյան ընկերություններին գովազդ տեղադրել թմրանյութերի, մասնավորապես կանեփի (մարիխուանա) մասին։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Ընկերության պաշտոնական կայքում` բիզնեսի և համագործակցության բաժնում, ասվում է նաև, որ «կանեփի գովազդատուները կարող են թիրախավորել Կանադան» և Միացյալ Նահանգները, երբ գովազդում են իրենց սեփական, մի շարք սահմանափակումների ենթակա արտադրանքը: Դրանք վերաբերում են «համապատասխան մարմինների կողմից արտոնագրվելու» անհրաժեշտությանը, գովազդ տրամադրելուն միայն այն երկրներին և տարածաշրջաններին, որտեղ նման գովազդատուները թույլտվություն ունեն գովազդելու իրենց ծառայություններն ու ապրանքները ինտերնետում: Արգելվում է նաև այդ առաջարկները տարածել սոցիալական ցանցի անչափահաս օգտատերերի շրջանում։
Ըստ Politico-ի՝ նման արշավը կգործի մինչև մարտի վերջ։
Ավելի վաղ Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները պարզել էին, որ մարիխուանայի օրինականացումը ԱՄՆ-ում հանգեցրել է ամորձիների քաղցկեղի դեպքերի աճին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ ԱԳԼՃԿ-ներում գազամատակարարումը կընդհատվի. Գազպրոմ Արմենիա
ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների նվազման պատճառով փետրվարի 18-ի ժամը 11:00-ից մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարու...
ԵՄ-ը չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը
Եվրամիությունը չի կարողացել համաձայնեցնել պատժամիջոցների 10-րդ փաթեթը ռուսական միջուկային վառելիքի և ադամանդի տարեկան գր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներն ու դրանց տերերը. ՍիվիլՆեթ
Նորքի բարձունքում 1940-50-ականների կեսերից լայնածավալ անտառային հատված էր ձևավորվել՝ Երևանի ամենախոշոր անտառը կամ Երևանի...
«Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորման աշխատանքը կդադարեցվի․ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմն...