«Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորման աշխատանքը կդադարեցվի․ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, քաղաք Երևան, Վանթյան 61ա հասցեում գործող «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ Տեսչական մարմնի կողմից հրդեհային անվտանգության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման համար 2022 թվականին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում կազմվել է համապատասխան արձանագրություն, հարուցված վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորում ՍՊ ընկերությանը պատկանող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշում։
Նմանատիպ հոդվածներ
Շվեյցարիան արգելափակել է 8 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվներ
Շվեյցարիայի կառավարությունը պատժամիջոցների ներքո արգելափակել է 8,1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվ: Այս մասին գրում է РИА...
Twitter-ը թույլ կտա գովազդել մարիխուանա
Twitter սոցիալական ցանցի ադմինիստրացիան, որը պատկանում է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին, փոփոխություններ է կատարել իր...
Wildberries-ի հիմնադիրը` ռուս-հայկական նոր գործարար խորհրդի ղեկավար
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորում է ռուս-հայկական նոր գործարար խորհուրդը:Այս մասին տեղեկանում ենք Ռու...
ԵՄ-ը չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը
Եվրամիությունը չի կարողացել համաձայնեցնել պատժամիջոցների 10-րդ փաթեթը ռուսական միջուկային վառելիքի և ադամանդի տարեկան գր...