ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ շենքի բնակիչները կարող են գնալ «Նաիրի» մշակույթի տուն. Գևորգ Ազիզյան
Ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը լրագրողի այն հարցին, թե ինչ պետք է անեն ՊՆ նախկին շենքի բնակիչները, ասաց, որ նրանք պետք է գնան «Նաիրի» մշակույթի տուն, որտեղ սոցիալական ծառայության աշխատակիցները կատարում են համապատասխան հաշվառում և խնդիրների հետ կապված կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն:
Նշենք, որ ավելի վաղ կառավարության որոշմամբ Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրում, ՊԵԿ-ից ստացված գրության հիման վրա և Կառավարության 797-Ն որոշման համաձայն, իրականացրել են տարածքում ապօրինաբար գտնվող անձանց ներխուժումը վերացնելու վերաբերյալ գործողություն:
Գործողությանը մասնակցել են նաև ՆԳՆ փրկարար ծառայության և Շտապօգնության աշխատակիցները: