Մեդվեդևը առաջարկել է տնտեսագիտություն սովորել ԿԺԴՀ-ից
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կարող է օրինակ ծառայել այն առումով, թե ինչպես է հնարավոր կարճ ժամանակում մոբիլիզացնել տնտեսությունը նույնիսկ սահմանափակ ռեսուրսների և արտաքին ճնշման պայմաններում։
Մեդվեդևի խոսքով՝ Կորեական Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը կարողացել է արդյունավետ կերպով կազմակերպել տնտեսական համակարգը՝ գործելով «փոքր հնարավորություններով» և «ամբողջական շրջափակման» պայմաններում։ Նրա գնահատմամբ՝ ԿԺԴՀ-ի փորձը ցույց է տալիս, որ պետական կառավարման խիստ մոդելը կարող է ապահովել արագ կենտրոնացում և արդյունք ռազմավարական ոլորտներում։
Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հյուսիսային Կորեայի պաշտպանական արդյունաբերությանը՝ նշելով, որ երկրում ձևավորվել է լուրջ ռազմարդյունաբերական համալիր, որը, իր խոսքով, «առաջացնում է շատ մեծ հարգանք»։
Մեդվեդևը չի մանրամասնել, թե կոնկրետ որ մեխանիզմներն է նպատակահարմար համարում կիրառել այլ երկրների կողմից, սակայն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի օրինակը կարող է հետաքրքիր լինել տնտեսության մոբիլիզացիոն մոդելների ուսումնասիրության տեսանկյունից։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...