ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կան մոտ երկու տասնյակ բերման ենթարկվածներ. մանրամասներ` Պն շենքի մոտ իրականացվող գործողություններից
Ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալը` Գևորգ Ազիզյանը, մանրամասներ ներկայացրեց մեկնաբանելով ոստիկանության գործողությունները:
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանությունը իրականացրել է գործողություն` ըստ ՀՀ կառավարության 797 որոշման համաձայն և ՊԵԿ-ի կողմից տրամադրված գրության հիման վրա` մի խումբ անձանց ապօրինի ներխուժումը վերացնելու հետ կապված:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.
Փետրվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրում, ՊԵԿ-ից ստացված գրության հիման վրա և Կառավարության 797-Ն որոշման համաձայն, իրականացրել են տարածքում ապօրինաբար գտնվող անձանց ներխուժումը վերացնելու վերաբերյալ գործողություն:
Գործողությանը մասնակցել են նաև ՆԳՆ փրկարար ծառայության և Շտապօգնության աշխատակիցները:
Մանրամասները` տեսանյութում