Գողության փորձեր սրճեփ սարքերից. կա երկու ձերբակալված
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների, քրեական հետախույզների և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին, ժամը 04.00-ին, Ավանեսովի փողոցում հայտնաբերվել, գողության փորձ կատարելու համար ձերբակալվել և Էրեբունու բաժին են տարվել 52-ամյա և 50-ամյա երկու տղամարդիկ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում պարզվել է, որ նրանք ժամը 02.30-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ Խաղաղ Դոնի փողոցում տեղադրված սրճեփ սարքի մետաղադրամի արկղը կոտրել և փորձել են գողություն անել, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Պարզվել է, որ նրանք Էրեբունի վարչական շրջանում տեղադրված այլ սրճեփ սարքերից ևս փորձել են գողություն անել:
Տղամարդիկ ներկայացվել են քննչական բաժին, իսկ «Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Գարիկ Մարտիրոսյանը պատմել է՝ ինչու է հեռացել Comedy Club-ից
Ծանր աշխատանք, մեծ պատասխանատվություն, ամեն շաբաթ մեկ ժամանոց հաղորդում էինք հեռարձակում, արթուն էինք մնում մինչեւ գիշեր...
Ալիև դու դա չես անի, որովհետև մարդկության թշնամին ես․ ադրբեջանցի բլոգեր
Ադրբեջանցի բլոգեր, «Diktator TV» նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Նա բավ...
Զանգվածային ծեծկռտուք Թուրքիայում ՝ ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստների միջև
Թուրքական Royal Seginus հյուրանոցում փետրվարի 13-ի երեկոյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ուկրաինական «Մինայ» ակո...
Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա
Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վ...