Շվեյցարիան արգելափակել է 8 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվներ
Շվեյցարիայի կառավարությունը պատժամիջոցների ներքո արգելափակել է 8,1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվ: Այս մասին գրում է РИА Новости-ն` հղում տալով Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության (SECO) ներկայացուցիչ Անտյե Բերչիին:
Նշվում է, որ շվեյցարական Credit Suisse (CS) խոշորագույն բանկերից մեկը կարող է արգելափակել ռուսական այլ ակտիվներ, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել այլ պետությունների կողմից:
Ավելի վաղ տեղական SonntagsZeitung թերթը գրել էր, որ Credit Suisse-ը արգելափակել կամ սառեցրել է Շվեյցարիայում գրանցված ռուսական ակտիվների ավելի քան մեկ երրորդը՝ 17,6 մլրդ ֆրանկ (ավելի քան 19 մլրդ դոլար):
Նմանատիպ հոդվածներ
«Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորման աշխատանքը կդադարեցվի․ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմն...
Twitter-ը թույլ կտա գովազդել մարիխուանա
Twitter սոցիալական ցանցի ադմինիստրացիան, որը պատկանում է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին, փոփոխություններ է կատարել իր...
Հայաստանի որոշ ԱԳԼՃԿ-ներում գազամատակարարումը կընդհատվի. Գազպրոմ Արմենիա
ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների նվազման պատճառով փետրվարի 18-ի ժամը 11:00-ից մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարու...
Wildberries-ի հիմնադիրը` ռուս-հայկական նոր գործարար խորհրդի ղեկավար
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորում է ռուս-հայկական նոր գործարար խորհուրդը:Այս մասին տեղեկանում ենք Ռու...