Wildberries-ի հիմնադիրը` ռուս-հայկական նոր գործարար խորհրդի ղեկավար
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորում է ռուս-հայկական նոր գործարար խորհուրդը:Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի կայքից:
Նշվում է, որ փետրվարի 8-ին Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատում տեղի է ունեցել Ռուս-հայկական գործարար խորհրդի հիմնադիր ժողովը, որի ժամանակ անցկացվել է Տատյանա Բակալչուկի թեկնածության քվեարկությունը: Նրան միաձայն ընտրել են խորհրդի նախագահ։
Բակալչուկը ասել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունն ակտիվ է ընթանում, և գործարար խորհրդին գործունեության լայն դաշտ է սպասվում։
«Այսուհետ ևս կամրապնդենք Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև բարեկամությունն ու համագործակցությունը», – ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Գազպրոմը» վերականգնում է Ուկրաինայի տարածքով մատակարարումները ԵՄ
Ուկրաինայի տարածքով «Գազպրոմի» մատակարարումները ԵՄ սկսել են դանդաղ աճել, քանի որ ընկերության պայմանագրային գները սկսել ե...
Վաղվանից «Մալաթիա» տոնավաճառը կվերսկսի աշխատանքը
Վաղվանից «Մալաթիա» տոնավաճառն ամբողջությամբ կսկսի աշխատել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի տնօրե...
«Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորման աշխատանքը կդադարեցվի․ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմն...
Շվեյցարիան արգելափակել է 8 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվներ
Շվեյցարիայի կառավարությունը պատժամիջոցների ներքո արգելափակել է 8,1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվ: Այս մասին գրում է РИА...