ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ոստիկանները ձերբակալում «Համմերի» 26-ամյա վարորդին
Փետրվարի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային՝ 3 և քաղաքացիների՝ 8 մեքենաներ։
Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն «Համերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել է փախուստի:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ «Համերը» շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի 26-ամյա մի բնակիչ։Ոստիկանությունը հայտնում է, որ նա հայտնաբերվել է Խորենացու փողոցում, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Ձերբակալվածի անձնական խուզակությամբ հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Հայաստանի մարդասիրական օգնության մեքենան հատում Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարա կամուրջը
Հայաստանի մարդասիրական օգնությունը հատեց Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարա կամուրջը և ուղղություն վերցրեց դեպի երկրաշարժի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուղիղ եթերի ժամանակ կադրում չերևացող երեխային ծեծող կինը հայտնաբերվել է. Ոստիկանություն
Փետրվարի 7-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է 30-ամյա մի կին ուղիղ եթերի ժամանակ խփում կադրում չերև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ փրկարարները Թուրքիայից վերադարձան Հայաստան Մարգարայի կամրջով
Այս գիշեր Թուրքիա մեկնած հայ փրկարարները վերադարձան Հայաստան. նրանք սահմանը հատեցին Մարգարայի կամրջով: Հայ փրկարարների 2...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրտաճմլիկ կադրեր Թուրքիայից. փլատակների տակից մարդիկ օգնություն են խնդրում կամ հրաժեշտ տալիս
Փլուզված շենքերի փլատակների տակ մնացած մարդկանցից շատերն օգտվել են սոցիալական ցանցերից՝ օգնություն խնդրելու համար:...