ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երուսաղեմում վարորդը մխրճվել է մարդկանցով լի կանգառ. ոստիկանները վարորդին տղում սպանել են
Երուսաղեմում մեքենան բախվել է ավտոբուսի կանգառին: Կա երկու զոհ` 6-ամյա երեխա և 20-ամյա երիտասարդ, ևս վեց մարդ վիրավորվել է։
Իսրայելի իշխանությունները սա համարում են ահաբեկչություն, վարորդը սպանվել է ոստիկանների կողմից։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Գոլդա Մեիր պողոտայի և Բենիամին Մինց պողոտայի անկյունում՝ Ռամոտ շրջանում (Արևելյան Երուսաղեմ):
Ականատեսների վկայությամբ Հոսեյն Կարակա անունով 31-ամյա վարորդը մեքենայով մխրճվել է կանգառ, որտեղ մի խումբ մարդիկ են եղել:
Հաղորդվում է, որ 6 վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։ «Ահաբեկիչը վնասազերծվել և տեղում սպանվել է։ Եվս մեկ անգամ գործ ունենք ահաբեկչության հետ», - լրատվականներին ասել է իսրայելական շտապօգնության ծառայության աշխատակիցը:
Հիշեցնենք՝ հունվարի 27-ին անհայտ անձը կրակել և սպանել է յոթ մարդու, երբ նրանք դուրս էին գալիս Արևելյան Երուսաղեմի սինագոգից: Երեքը վիրավորվել էին: Այդ ժամանակ ևս հարձակվողը սպանվել էր փախուստի փորձի ժամանակ։
Ավելի վաղ էլ 13-ամյա դեռահասն էր կրակ բացել Երուսաղեմի Սիլվան արաբական թաղամասում։ Երկուսը վիրավորվել էին, կրակողը վնասազերծվել էր ոստիկանների կողմից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Երուսաղեմում ավտոբուսի կանգառում մխրճված մեքենայի վարորդին վնասազերծելու կադրերը․ 18+
Հրապարակվել են Երուսաղեմում գտնվող ավտոբուսի կանգառում մարդկանց վրաերթի ենթարկած մեքենայի վարորդին վնասազերծ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանը խոսել է երկրաշարժից հետո թալան իրականացնելու փորձերի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո թալան իրականացնելու փորձերի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նովոսիբիրսկ քաղաքում գազի պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է հինգի․ ՌԴ
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Լենինյա փողոցում, որտեղ գազի պայթյունի հետևանքով փլուզվել է երկու մուտք, հինգ մարդ մահացել է, 11 մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը կողոպուտից խուսափելու համար միտումնաբար մեքենայով հարվածել է ոստիկանական մեքենային․ ՌԴ
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի բնակիչը զինված ավազակներից փախչելու համար իր մեքենայով հարվածել է ոստիկանական մեքենային, հայտնում...