Ռազմական

ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում HIMARS-ներով հարվածների կոորդինատներ. Washington Post

Gohar Vardanyan 226 դիտում
ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում HIMARS-ներով հարվածների կոորդինատներ. Washington Post

Washington Post-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում HIMARS-ներով հարվածների համար կոորդինատներ։

 

Ինչպես պարբերականին հայտնել են  ուկրաինացի պաշտոնյաները, իրենք գրեթե երբեք չեն արձակում HIMARS արկեր առանց մանրամասն կոորդինատների, որոնք տրամադրվում են Եվրոպայի այլ մասերում տեղակայված ամերիկացի զինվորականների կողմից 

 

Սա հաստատել է նաև բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա։

 

Իր խոսքով`  «թիրախավորելու հարցում օգնությունը նպաստում է սահմանափակ պաշարով զինամթերքի տնտեսմանն ու ճշգրտությանը»։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից չի հարցնում թույլտվություն` ինչի ուղղությամբ հարվածները հասցնել։

 

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է թիրախավորման կոորդինատներ և հստակ տեղեկատվություն բացառապես որպես խորհրդատու, հավելել է թերթի զրուցակիցը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250