Ռազմական

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա. ՊՆ մամուլի քարտուղար. ԶԼՄ

Gohar Vardanyan
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա. ՊՆ մամուլի քարտուղար. ԶԼՄ

Հունվարի 29-ին, նախնական տվյալով զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
 

Նա նշեց, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր կայուն:
 

Ավելի վաղ հայտնել էինք, որ զինծառայողը տեղափոխվել է Երեւանի զինվորական կենտրոնական հոսպիտալ և ենթարկվել բաց վիրահատության:

 

Քննչական կոմիտեի հաղորդմամբ` հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում եւ տեղափոխվել բուժհաստատություն:
 

Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250