 
                                        
                                        
                                        
                                    Պենտագոնը չի հավատում, որ «Չինաստանի ներխուժումը Թայվան» կարող է լինել մոտ ապագայում
 
                                        
                                        
                                        
                                    Պենտագոնը չի համարում, որ ՉԺՀ-ի կողմից «Թայվան ներխուժումը» կարող է տեղի ունենալ մոտ ապագայում և լինել անխուսափելի։ Այս մասին ասել է   ԱՄՆ պաշտպանության նախարարի  Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցով օգնական Էլի Ռաթները:
 
«Պաշտպանության նախարարությունը չի հավատում, որ Թայվան ներխուժումը տեղի կունենա շուտով», - ասել է նա՝ ի պատասխան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ առնչվող հարցի:
 
«Ես լիովին հավատում եմ, որ մենք կարող ենք հասնել այս տասնամյակի ավարտին՝ առանց Թայվանի դեմ մեծ ագրեսիայի», - հավելել է Ռաթները։
 
Թայվանը՝ չինական ամենամեծ կղզին, 1949 թվականից կառավարվում է սեփական վարչակազմի կողմից։ Պաշտոնական Պեկինը կղզին համարում է չինական նահանգներից մեկը։
 
Թայվանի շուրջ լարվածությունը սրվեց 2022 թվականի օգոստոսին Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի` Թայբեյ կատարած այցից հետո: Դրա ավարտից հաջորդ օրը Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը լայնածավալ հրթիռային զորավարժություններ է իրականացրել կղզու ջրային վեց գոտիներում։
 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            