Թուրքիան հրաժարվել է Կիպրոսի օգնությունից
Թուրքիան հրաժարվել է ընդունել Կիպրոսի Հանրապետության փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ գլխավոր տնօրեն Կորնիլիոս Կորնիլիուն։
«Կիպրոսի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել փրկարարական աշխատանքներին Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո, սակայն թուրքական կողմը չի ընդունել այդ օգնությունը»,– ասել է նա։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունը 29-ը փրկարար է ուղարկել Սիրիա 27՝ Թուրքիա։ Նրանք աջակցելու են երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։
Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 6957-ի, այն շարունակում է աճել։
Նմանատիպ հոդվածներ
Հաթայի քաղաքապետը զգուշացրել էր հնարավոր երկրաշարժի մասին․ Թուրքիա
Թուրքական «BBO Yapım»-ով հեռարձակվող «40» կոչվող հեռուստածրագրի շրջանակներում 2 շաբաթ առաջ հյուրընկալվել էր Հաթայի քաղաք...
Գիտնականներն ասում են, որ փղերը պաշտպանում են մոլորակը գլոբալ տաքացումից
Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականները պարզել են, որ անհետացող անտառային փղերի պոպուլյացիանե...
Ամերիկյան SpaceX-ը սահմանափակել է Ուկրաինայի կողմից Starlink արբանյակների օգտագործումը ռազմական նպատակներով
Ամերիկյան SpaceX-ը սահմանափակել է Ուկրաինայի կողմից Starlink արբանյակների օգտագործումը ռազմական նպատակներով, մասնավորապե...
Ուղիղ հեռարձակում
Ուղիղ հեռարձակում