Պատահարներ
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ևս մեկ հայ է զոհվել. Արա Գոչունյան
WRed
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է չորրորդ հայը, նա Իսքենդերուն քաղաքից է, ինքնությունն առայժմ հայտնի չէ։ Այս մասնի հայտնում է News.am-ը։
«Երեկ պատրիարքարանում խորհրդակցության ժամանակ հաղորդվեց, որ Իսքենդերուն քաղաքում հայ համայնքից մեկ զոհ կա, իսկ փլատակների տակ մնացած մյուս մարդկանցից տեղեկություն չկա»,– նշել է Արա Գոչունյանը:
Արա Գոչունյանի խոսքով՝ հայ համայնքը աղետյալներին օգնություն է հասցնում։
«Հայաբնակ համայնքներում հետցնցումներից հետո մարդիկ ի վիճակի չեն այս պահին իրենց բնակարանները մտնել։ Հավաքվում են գյուղի հրապարակում, այնտեղ են ապրում, այդ մարդկանց կարիքների դիմագրավման հարցերով է այժմ զբաղվում հայ համայնքը»,– ասել է Արա Գոչունյանը:
Նշենք, որ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 8574։
Նմանատիպ հոդվածներ
Կամչատկա թերակղզու հարևանությամբ ուժգին երկրաշարժ է գրանցվել. ինչ են հաղորդում ՌԴ գիտնականները
WRed
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են Ford-ը, թուրքական համարանիշերով ավտոբուսն ու Ford ավտոքարշակը․ կա զոհ
WRed
Քիչ առաջ Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
WRed
ՀՐԱՏԱՊ․ ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը․ երկու զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել
WRed