Թուրքիայում վերջին 39 ժամվա ընթացքում ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է գրանցվել

Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի կենտրոնական հատվածում։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 18.48-ին (Երևանի ժամանակով` 19:48) Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,0 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ է գրանցվել։

«Սա 165-րդ երկրաշարժն է, որը զգացվում է Թուրքիայի կենտրոնական տարածքում վերջին 39 ժամվա ընթացքում»,- նշվում է Կենտրոնի Twitter-ում։

Փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թուրքիայի հարավ-արևելքում՝ այն, ըստ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, դարձնելով ամենաուժեղը 1939 թվականից ի վեր: Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, վերջին տվյալներով, գերազանցում է 4,5 հազարը, ավելի քան 20 հազարը վիրավորվել է։ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ աղետից տուժած 10 նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել։