ՔՊ որոշ պատգամավորներ իրենց օգնականներին հրահանգել էին հետ վերցնել ստորագրությունները. ինչ է կատարվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում անառողջ մթնոլորտ է:
«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ պարգեւավճարներ պահանջող 36 պատգամավորների օգնականները, որոնք իրենց ղեկավարների գիտությամբ դիմել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին՝ պարգեւավճար ստանալու պահանջով, անհարմար իրավիճակում են: Պարզվում է՝ պատգամավորներից շատերը չեն իմացել, թե ինչ ինտրիգներ են թաղված ստորագրահավաքի հետեւում, եւ հրահանգել են իրենց օգնականներին գնալ ու հետ վերցնել ստորագրությունը:
Նրանք չեն ցանկացել դուրս գալ Սիմոնյանի եւ Նարիբեկյանի դեմ, բայց քանի որ այդպիսի ընթացակարգ տեխնիկապես հնարավոր չէ, գործընթացը շարունակվել է զղջացող տեքստերով միայն: Բանն այն է, որ ՔՊ պատգամավորների ստորագրահավաքն ավարտվեց Վահան Նարիբեկյանի՝ աշխատանքից ազատման դիմումով, իսկ պատգամավորների օգնականներն էլ պարգեւավճար չստացան:
Ու թեեւ բոլոր կողմերը պարբերաբար տարբեր խմբերում ու զրույցներում միմյանց հորդորում են թեման փակել, բայց ամեն մամուլի հրապարակումից հետո նոր բախումների դաշտ է բացվում, եւ ՔՊ ներսում թիմին «թիկունքից խփող», «վարչապետին հարվածող» եւ այլ մեղադրանքներ են հնչում՝ դեռեւս առանց անունների»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շ...
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը. կա ավելի քան 12000 տուժած. մանրամասներ
Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել է երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ...
Քննարկվում է Սիրիային ու Թուրքիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը արդեն իսկ հայտարարել է փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային աջակցություն տրամադրելու իր...
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լաչինի միջանցքը, Արցախում հումանիտար ճգնաժամը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են...