Անհավանական տրանսֆերներ․ Լոնդոնի «Չելսին» ապշեցնում է ֆուտբոլային աշխարհին
Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող Լոնդոնի «Չելսին» ապշեցնում է ողջ ֆուտբոլային աշխարհին՝ 2022-2023 մրցաշրջանների ընթացքում կատարելով անհավանական քանակի տրանսֆերներ, որոնք գերացանցել են 600 մլն դոլլարը։
Որպես համեմատություն նշենք, որ իտալական 20 ակումբ կատարել է 869 մլն դոլարի, ֆրանսիական 20 ակումբ՝ 762 մլն դոլարի, իսպանական 20 ակումբ՝ 608 մլն դոլարի, գերմանական 18 ակումբ՝ 604 մլն դոլարի տրանսֆերներ։ Հատկանշական է, որ համեմատելով թվերը պետք է արձանագրենք, որ միայն «Չելսիի» ցուցանիշը հասնում 666 մլն դոլարի։
Հիշեցնենք, որ «Չելսիի» ամենաթանկ տրանսֆերը Էնցո Ֆերնանդեսն էր, որին Չելսին գնեց Պորտուգալական Բենֆիկայից 120 մլն դոլլարով եվ դրանով սահմանեց Անգլիական պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների տրանսֆերային ռեկորդը։
Նշենք, որ այս փոփոխություններն այդքան էլ չեն օգնել անգլիական թիմին, քանի որ թիմը Պրեմիեր Լիգայի 9-երրորդ հորիզանականում է։
Ավելիվաղ «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը հայտնել էր, որ ակումբը կսկսի ավելի խնայողաբար գումար ծախսել տրանսֆերների վրա։
«Չեմ կարծում, որ ծախսերը նույնը կմնան:
Մենք թարմացրել ենք կազմը, և կարծում եմ, որ հաջորդ տրանսֆերային պատուհանները, անկասկած, մենք այլ կերպ կանցկացնենք»,- Փոթերի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Հիշեցնենք՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո ռուսաստանցի մեծահարուստ Ռոման Աբրամովիչին պատկանող անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն ակումբներից մեկը՝ Լոնդոնի «Չելսին», 5 միլիարդ դոլարով գնեց բիզնեսմենների կոնսորցիումը, որի կազմում է ամերիկացի միլիարդատեր Թոդ Բոուլին:
Աբրամովիչը «Չելսին» գնել էր 2003 թվականին: Նա 2022թվականի մարտ ամսին հաղորդել էր ակումբը վաճառելու որոշման մասին, ապա կարճ ժամանակ անց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի կապակցությամբ Բրիտանիայի կառավարության վճռով հայտնվել է սանկցիոն ցուցակում:
Աբրամովիչը համարվում է աշխարհի ամենահարուստ գործարարներից մեկը:
Նրան անվանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ հարաբերություններ հաստատած և Կրեմլի հովանավորությունը վայելող օլիգարխ: Ինքն Աբրամովիչը պնդում է, որ քաղաքական կյանքին չի մասնակցում:
Աբրամովիչն ունի Ռուսաստանի, Իսրայելի և Պորտուգալիայի քաղաքացիություն:
Իսրայելի անձնագիրը նա ձեռք է բերել այն բանից հետո, երբ 2018 թվականին չի կարողացել երկարաձգել բրիտանական վիզան, ինչից հետո Լոնդոնից տեղափոխվել է Թել Ավիվ:
Մեծ Բրիտանիան ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի և ռուսաստանցի մի շարք մեծահարուստների նկատմամբ սահմանել է լայնածավալ պատժամիջոցներ, սակայն Աբրամովիչի դեմ անձնական սանկցիաների որոշում չի ընդունվել: