Ադրբեջանում կկալանավորեն Ազգային անվտանգության նախկին նախարարին
Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը կարող է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Ըստ Ադրբեջանի դատախազության, այժմ առանձին քրեական գործ է հարուցվում նախկին նախարար Էլդար Մահմուդովի և այլ անձանց դեմ։
«Հասանելի տեղեկությունների համաձայն, պետական բյուջեից հափշտակված 29,6 միլիոն եվրոն սկզբում փոխանցվել է Լատվիայում գտնվող բանկային հաշվին, որը պատկանում է Դոմինիկյան Հանրապետությունում գրանցված օֆշորային ընկերությանը։ Ընկերության սեփականատեր Սահիբ Ալի օղլու Աղաևը համարվում է Էլդար Մահմուդովի մտերիմ գործընկերը։
2014-2015 թվականներին այս հաշվից գումարներ են փոխանցվել Անար Մահմուդովի կողմից վերահսկվող այլ օֆշորային ընկերությունների հաշիվներին»,- հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Հավելենք՝ Աղաևը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 2018 թվականին մեղադրվել է կոռուպցիայի մեջ և դատապարտվել 2020 թվականի հունիսի 16-ին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին շտապ այցելել է ՀՔԾ պետը
Փաշինյանին շտապ այցելել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Խոսակցությունն ընթանում է փոխադարձ գոռգոռոցներով և հայհոյանքներով:Հ...
Թուրքիան չի բացառում ռազմական գործողություն անցկացնել Սիրիայում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել Սիրիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կազմավորումների...
Սիմոնյանն ու իր գործընկերները ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրից ապշահար են
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ...
Էրդողանի փողերը, ընտրակեղծիքները թույլ են տվել չորս տոկոս առաջ անցնի Քըլըչդարօղլուից. Կարեն Հովհաննիսյան
«Թուրքիայում թղթերով չնչին տարբերությամբ առաջատարը Էրդողանն է, բայց իրականում վստահորեն կարող եմ պնդել, որ հաղթել է Քըլը...