Մեր ժողովրդի էդ ցիկլիկությունը խելագարվելու է․ մենք պատմությունը գիտենք մենակ կենացի մակարդակի․ Փաշինյան
Մենք պատմությունը գիտենք մենակ կենացի մակարդակի, մենք մեր ժողովրդի պատմությունը չգիտենք։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էդ աղետներից հետո, որ անցնում ես, ասում ես՝ նայեմ էս պատմության դասերը ո՞ր էջում են գրած։ Ասում ես՝ պատմություն, ու՞ր ա քո դասը, բա ո՞րն ա քո դասը։ Ասում ա՝ մի’ գնա, մի’ կրկնի ինձ, կարա՞ք չկրկնեք, հերիք ա։ Մեր ժողովրդի էդ ցիկլիկությունն ընդհանրապես խելագարվելու բան ա՝ անընդհատ նույնը, անընդհատ նույնը։ Ասում ա՝ կարա՞ք կարդաք, սովորեք։
Պատմական Հայաստանի հետ իմ երկխոսության արդյունք ա Իրական Հայաստանը, երբ ասում եմ՝ Պատմական Հայաստան, բա հիմա ի՞նչ անենք, քո դասը ո՞րն ա։ Ասում ա՝ մի գնացեք իմ ճանապարհով, պետություն ունեք, հիմա էս կոնկրետ Իրական Հայաստանի Հանրապետությունը, հիմա դուք՝ բոլորովդ տանում եք պատմական դարձնելու ճանապարհով։ Պատմական Հայաստանն ասում է՝ մի’ բերեք էս Հայաստանը միացրեք ինձ, այլ կենտրոնացեք այդ պետության շահերի վրա, երջանիկ զգացեք ձեզ, ոչ թե դժբախտ՝ նայելով, որ «վա՜յ, է՞ս ա մեր հայրենիքը, էսքա՞նն ա»,- այս մասին «Չորրորդ հանրապետություն» հաղորդման ընթացքում ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինն ու Էրդողանը խոսել են հայ-ադրբեջանական սահմանին կատարվողի մասին. Reuters
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում կքննա...
Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավա...
Հայաստան թռչող «Պոբեդան» 40%-ով թանկացնում է տոմսերը
Հայաստան թռչող «Պոբեդա» ավիաընկերությունը 40%-ով թանկացնում է տոմսերը։Թանկացնում են այն չվերթների տոմսերը, որոնք ի...
Էրդողանի հայերեն գրառումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ ցավակցություն հայտնելով Պոլսո հայոց...