Կոչ եմ անում Իսրայելի վարչապետին՝ անհապաղ սկսել ռազմական գործողությունները Գազայում․ ՊՆ նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցում գրել է, որ կոչ է արել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։


«Ես կոչ եմ անում վարչապետին հրաման տալ Իսրայելի պաշտպանության բանակին ամբողջությամբ վերականգնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ կիրառելով առավելագույն ուժ։ Թյուր պատրանքները, թե ՀԱՄԱՍ-ը կփոխի իր գործողությունները կամ նույնիսկ կհետևի ստորագրված համաձայնագրին, ինչպես սպասվում էր, վտանգավոր են մեր անվտանգության համար։ Նացիստական ահաբեկչական կազմակերպությունը պետք է ամբողջությամբ ոչնչացվի՝ որքան շուտ, այնքան լավ», - նշել է Կացը։


Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ հարվածներ է հասցրել Գազայի հարավում գտնվող Ռաֆահին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի կողմից արձակված հակատանկային արկի։

Քաղաքականություն