Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկներն են ձեռքերով ավազ լցնում. ահազանգ` Եղվարդ-Երևան ճանապարհն անմխիթար վիճակում է

Եղվարդ-Երևան ավտոճանապարհի Զովունու հատվածում մերկասառույցի պատճառով մեքենաների կուտակումներ կան: Այս հարցով Auroranews են ահազանգել ճանապարհից օգտվող քաղաքացիները։ Նրանք տեղից տեսանյութ են փոխանցել…

Եղվարդ-Երևան ավտոճանապարհի Զովունու հատվածում մերկասառույցի պատճառով մեքենաների կուտակումներ կան: Այս հարցով Auroranews են ահազանգել ճանապարհից օգտվող քաղաքացիները։ Նրանք տեղից տեսանյութ են փոխանցել և նշել, որ ճանապարհը անխնամ վիճակում է՝ աղ և ավազ չեն լցրել, որպեսզի մարդիկ կարողանան հնարավորինս անվտանգ երթևեկել։ Ականատեսները հայտնում են, որ վիճակն այնքան անմխիթար է, որ ճանապարհի սառցկալած հատվածներում պարեկներն են ձեռքերով ավազ լցնում:

 

 Auroranews-ը փորձեց Ճանապարհային դեպարտամենտից ճշտել, թե ինչո՞ւ է ճանապարհն այս վիճակում։ Սկզբում մեզ խնդրեցին, որ նշենք, թե ո՞ր հասցեների մասին է խոսքը, իսկ ավելի ուշ էլ հայտնեցին, որ տեղեկացրել են աշխատակիցներին և աշխատանքերը կկատարվեն:

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանի քաղաքացիություն ընդունող հայերը, կբախվեն մոլեգնող հակահայկական տրամադրություններին.ադրբեջանցի լրագրողը քննադատել է սեփական իշխանություններին

Ադրբեջանցի լրագրող Բաշիր Կիտաչաևը  ծավալուն հոդված է հրապարակել: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250