ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թույլ մի տվեք տները վաճառենք, գնանք արտերկիր. «Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից չի գործում

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին, հավաքվել են տոնավաճառի տարածքում եւ բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են տոնավաճառը փակելու որոշման դեմ: Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:

 

Այն պատճառները, որոնք առնչվում են շուկայի փակմանը, վերաբերում են հրդեհային անվտանգությանը:

 

Տոնավաճառի աշխատողները դժգոհ են այս որոշումից. նրանք չեն պատկերացնում` ինչ պիտի անել. 

«Հարկավոր է ճիշտ մտածել, ամեն ժամը մեզ համար շատ կարևոր է, բանկերը պտտացնում են մեր գումարները. բոլորս վարկի տակ ենք: Մարդիկ նույնիսկ արտերկրից ապրանքները առանց փողի են բերել, հիմա պետք է տները դնեն գրավ, որ այդ փողերը հետ ուղարկեն: Մենք ուզում եմ ստեղ աշխատենք, քանի որ տնօրինությունը մեր թիկունքում է, մի թույլ տվեք տները վաճառենք, գնանք արտերկիր»,-նշեց էր տոնավաճառի աշխատակիցներից մեկը:

Քաղաքականություն

Պատահարներ