Անհավանական ամիս էր ինձ և իմ ընտանիքի համար․ Մեսսի
Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես են իր որդիներին անհանգստացրել ազգային հավաքականի ելույթները Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։
«Անհավանական ամիս էր ինձ և իմ ընտանիքի համար: Որդիս՝ Տիագոն, շատ հուզված էր։ Տեսնել, թե ինչպես է նա ուրախանում, անհանգստանում, հուզվում․․․ Բայց Նիդերլանդների հետ խաղից հետո նա լաց էր լինում: Մատեոն նույնպես անհանգիստ էր, երբ պարտվեցինք Սաուդյան Արաբիային։
Չիրոն շատ բան չի հասկանում, բայց մյուս երկու որդիներս իսկական երկրպագուների նման էին։ Նույնիսկ, երբ ընտանիքով վերադարձանք Փարիզ, կարոտում էինք Կատարում անցկացրած օրերը։ Մենք այնտեղ հիանալի ժամանակ անցկացրինք»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Բրազիլիայում ֆուտբոլիստների ավտոբուսն ընկել է կամրջից․ կան զոհեր և վիրավորներ
Բրազիլիական ֆուտբոլային թիմի ավտոբուսը ընկել է կամրջից, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է CNN Brasil-ը։ ...
Զախարյանի տրանսֆերը «Չելսի» հավանական է․ Յարովինսկի
Կազանի «Ռուբինի» նախկին մարզական տնօրեն Օլեգ Յարովինսկին կարծում է, որ Արսեն Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի» հավանակ...
Եթե գնում ես, ապա ոչ թե Նիդերլանդներ, այլ ավելի բարձրագույն առաջնություն․ Բիստրովը՝ Սպերցյանին
Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Վլադիմիր Բիստրովը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանի համար դեռ վաղ է հեռանալ «Կրասնոդա...