Զախարյանի տրանսֆերը «Չելսի» հավանական է․ Յարովինսկի
Կազանի «Ռուբինի» նախկին մարզական տնօրեն Օլեգ Յարովինսկին կարծում է, որ Արսեն Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի» հավանական է:
«Սա հազվագյուտ դեպք է։ Արսենի նկատմամբ հետաքրքրությունը, կարծում եմ, իրական պատմություն է։ Բացի Զախարյանին ձեռք բերելու «Չելսիի» ցանկությունից, պետք է նաև վստահ լինել, որ այս գործարքը զուտ ֆինանսապես է հնարավոր։ Բայց դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Մինչև 2022 թվականը ֆուտբոլային աշխարհն ուներ տրանսֆերային գործունեության իրականացման բավականին պարզ և թափանցիկ սխեմա, որն ապահովագրում էր գնորդ ակումբին, վաճառող ակումբին և հենց խաղացողին բացասական հետևանքներից։
Հիմա ռուսական ակումբների համար այս համակարգը գոյություն չունի։ Գործարքները կատարվում են մեծ ռիսկով: Ռուսական ակումբներն, ամենայն հավանականությամբ, կկորցնեն ոչ միայն ֆուտբոլիստի, այլ նաև նրա համար վճարված գումարը։ Փաստաթղթերը ստորագրելը բավարար չէ, կարևոր է, որ գումարը փոխանցվի»,- Օլեգ Յարովինսկիի խոսքերը մեջբերում է Sport24-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը հակառուսական պատժամիջոցների պատճառով հունվարին չի կարող իրականացնել 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Բրազիլիայում ֆուտբոլիստների ավտոբուսն ընկել է կամրջից․ կան զոհեր և վիրավորներ
Բրազիլիական ֆուտբոլային թիմի ավտոբուսը ընկել է կամրջից, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է CNN Brasil-ը։ ...
Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա․ ինչ է պատմել «Ալ Նասրի» գլխավոր մարզիչը
«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտի մարզական կարիերան Սաուդյան Արաբիայո...
Եթե գնում ես, ապա ոչ թե Նիդերլանդներ, այլ ավելի բարձրագույն առաջնություն․ Բիստրովը՝ Սպերցյանին
Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Վլադիմիր Բիստրովը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանի համար դեռ վաղ է հեռանալ «Կրասնոդա...