Բրազիլիայում ֆուտբոլիստների ավտոբուսն ընկել է կամրջից․ կան զոհեր և վիրավորներ
Բրազիլիական ֆուտբոլային թիմի ավտոբուսը ընկել է կամրջից, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է CNN Brasil-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Մինաս Ժեյրաս նահանգի Ալեն Պարաիբա քաղաքի մոտ՝ Բրազիլիայի ամենաերկար դաշնային մայրուղու՝ BR-116-ի վրա, որը միացնում է երկրի հյուսիս-արևելքը և հարավը։ Ավտոբուսը ընկել է 10 մետր բարձրություն ունեցող կամրջից։
Ավտոբուսում եղել են Ռիո դե Ժանեյրոյից «Esporte Clube Vila Maria Helena» երիտասարդական թիմի 28 խաղացողներ, ինչպես նաև 4 մարզիչ և վարորդը։ Ֆուտբոլիստները վերադառնում էին սիրողական մրցաշարից, որտեղ նախօրեին հաղթել էին մինչև 18 տարեկանների մրցաշարում և մինչև 16 տարեկանների մրցաշարում դուրս էին եկել եզրափակիչ։
Մահացածների թվում են 14-ից 17 տարեկան 3 դեռահասներ և 1 մեծահասակ, ևս 28 հոգի հոսպիտալացվել են տարբեր ծանրության վնասվածքներով։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա․ ինչ է պատմել «Ալ Նասրի» գլխավոր մարզիչը
«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտի մարզական կարիերան Սաուդյան Արաբիայո...
Զախարյանի տրանսֆերը «Չելսի» հավանական է․ Յարովինսկի
Կազանի «Ռուբինի» նախկին մարզական տնօրեն Օլեգ Յարովինսկին կարծում է, որ Արսեն Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի» հավանակ...
Եթե գնում ես, ապա ոչ թե Նիդերլանդներ, այլ ավելի բարձրագույն առաջնություն․ Բիստրովը՝ Սպերցյանին
Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Վլադիմիր Բիստրովը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանի համար դեռ վաղ է հեռանալ «Կրասնոդա...