Պեսկովը՝ Շոլցի ու Պուտինի միջև հնարավոր հեռախոսազանգի մասին

Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Օլաֆ Շոլցի միջև դեռ հեռախոսազրույց չի նախատեսվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 


Շոլցն ավելի վաղ Tagesspiegel-ին տված հարցազրույցում ասել էր, որ պատրաստակամ է  հեռախոսով խոսել Պուտինի հետ։ Նրա խոսքով, վերջին անգամ իրենք խոսել են դեկտեմբերի սկզբին, և ինքը կրկին հեռախոսով կխոսի ՌԴ նախագահի հետ, քանի որ երկխոսության անհրաժեշտություն կա։ 


«Առայժմ ժամանակացույցում համաձայնեցված հեռախոսազանգի վերաբերյալ խոսակցություններ չկան: Պուտինը բաց է եղել շփումների համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նման խոսակցություն արդեն պլանավորված է, և արդյոք նախագահը, ընդհանրապես, ցանկություն կամ մտադրություն ունի խոսել կանցլերի հետ։

 

 

Քաղաքականություն