Պեսկովը հայտնել է, թե որ երկիրը կարող է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ուկրաինական հակամարտության արագ ավարտի հնարավորության մասին, այնքան էլ հեռու չէ իրականությունից, բավական է, որ Սպիտակ տունը հանձնարարականներ տա Կիևին, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է պայմանավորվել 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում հակամարտության դադարեցման շուրջ:

 

«Դե, տեսեք, հավանաբար տեսականորեն, պարոն Թրամփը հեռու չէ ճշմարտությունից։ ԱՄՆ նախագահն իսկապես, եթե ցանկանում է վերջ տալ այս հակամարտությանը, կարող է դա անել շատ արագ՝ օգտագործելով իր հնարավորությունը, փաստորեն, պարզապես հրահանգներ տալով Կիևի ռեժիմին: Բավական է միայն Վաշինգտոնից Կիևի ռեժիմին հրահանգ տալ, համապատասխան հրահանգ, և այս ամենին կարելի է վերջ տալ: Իհարկե, ոչ մեկ օրում, ոչ երկուսում, բայց Կիևի ռեժիմի բանալին մեծապես Վաշինգտոնի ձեռքում է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
 

Քաղաքականություն