Պետդումայից ասել են՝ սահմանը հատելու համար որ մեքենաները ստիպված կլինեն նախապես ամրագրել ամսաթիվը և ժամը

Սահմանի հատման ամսաթվի և ժամի ամրագրման առաջարկվող փոփոխությունը կազդի միայն բեռնատարների վրա։ Այս մասին հայտնել Է Ռուսաստանի Պետդումայի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը։ 

 

Նրա խոսքով՝ առաջարկվող մոտեցումը թույլ կտա խուսափել սահմանային անցակետերում հերթերից։ 

 

«Իսկ այսպես, հնարավոր կլինի նախապես մուտք գործել պետական համակարգ, որը կորոշի սահմանը հատելու կոնկրետ օրը, ժամը և րոպեները», - ասել է Կոմիտեի ղեկավարը:

 

Հիշեցնենք՝ գրել էինք, որ Ռուսաստանի Պետդումայում քննարկվում է նոր նախագիծ, ըստ որի` մեքենայով երկիրը լքող Ռուսաստանի քաղաքացիները պետք է նախապես ամրագրեն սահմանը հատելու ամսաթիվը և ժամը:

Քաղաքականություն

Պատահարներ