«Հանուն Հանրապետության»-ը կդիմի ՍԴ` վիճարկելու ընտրության արդյունքները
«Հանուն Հանրապետության» կուսակցությունն առաջիկայում սահմանված կարգով դիմելու է Սահմանադրական դատարան։
«Մենք վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլև այն քաղաքական, իրավական և հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է»,- ասված է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի Ֆեյսբուքի էջում:
«Ընտրությունը հանրային իշխանության ձևավորման սահմանադրական գործընթաց է, որի իրական արժեքը պայմանավորված է ընտրողի կամքի ազատությամբ, քաղաքական ուժերի հավասար մրցակցությամբ, գործընթացի օրինականությամբ և դրա նկատմամբ հանրային վստահությամբ։
Երբ ընտրական գործընթացի վրա ազդում են անհավասար պայմանները, կազմակերպված ճնշումները, խեղված մրցակցային միջավայրը, ֆինանսական ու վարչական անհամաչափ ազդեցությունները, տեղեկատվական հարձակումները և օտար ազդեցության գործոնները, հարցականի տակ է դրվում ոչ միայն որևէ քաղաքական ուժի օգտին արձանագրված արդյունքը, այլև ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։
Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի, ժողովրդավարության, քաղաքական մրցակցության և հանրային իշխանության ձևավորման սահմանադրական հիմքերի պաշտպանությունն է։
Հայաստանի քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր ձայնը ձևավորվում է ազատ միջավայրում, քաղաքական ուժերը մրցակցում են օրենքի, ոչ թե ուժի, փողի, վարչական առավելության կամ օտար ազդեցությունների անհավասար պայմաններում:
Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի Հայաստանում ընտրությունները չլինեն թվերի ձևական արձանագրում, այլ լինեն ազատ կամքի, հավասար մրցակցության և հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմության իրական երաշխիք»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների...
Վիճարկում են ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությո...
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․«Հարգելի՛ հայրենակիցներ«Բարգավաճ Հայաստան» կ...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...