Ինչ վնասներ կարող է կրել Հայաստանը ռուսական արգելքների պատճառով
Հայաստանի կենտրոնական բանկում գնահատել են, որ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման արգելքը կարող է ՀՀ տնտեսությանը հասցնել ՀՆԱ-ի 1,5–2 տոկոսի չափով վնաս։
ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության ղեկավար Վազգեն Պողոսյանի խոսքով՝ Ռուսաստան արտահանվող այդ ապրանքների ծավալը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 6 տոկոսը, իսկ արգելքի տակ հայտնված ապրանքների առևտրից ստացվող եկամուտը՝ մոտ 2 տոկոս։
Կենտրոնական բանկում նշում են, որ եթե հայկական արտադրողների համար չհաջողվի գտնել նոր արտահանման շուկաներ, ապա երկրում կարող է արձանագրվել շուրջ 0,6 տոկոս գնանկում (դեֆլյացիա)։
Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծումը։ Արգելքի տակ են հայտնվել ծաղիկները, թարմ լոլիկը, վարունգը, պղպեղը, կանաչեղենը, ելակը, ինչպես նաև կորիզավոր մրգերը՝ մասնավորապես կեռասը, նեկտարինը և խաղողը։
Հայաստանի Կենտրոնական բանկն անդրադարձել է նաև ռուսական գազի հնարավոր թանկացման թեմային։ ԿԲ-ում նման սցենարը քիչ հավանական են համարում, սակայն ընդգծում են, որ դրա իրականացման դեպքում ՀՀ–ում գնաճը կարող է արագանալ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
Հայկական վարդերը հասել են Եվրոպա․ առաջին արտահանումը դեպի Լատվիա
Հայաստանից դեպի Լատվիա արտահանվել է 5500 տարբեր տեսակի վարդերի առաջին խմբաքանակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օդանավակայան...
Տնտեսական նոր հարված ՌԴ-ից Հայաստանին. կընդլայնվի ձկան մատակարարումների սահմանափակումները
Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում, Սանկտ...