«Էլեկտրիկ Երևան»-ի գործ․ ՄԻԵԴ-ը Հայաստանից պահանջել է փոխհատուցում
ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ խախտում է արձանագրել «Էլեկտրիկ Երևան»-ի գործով։ Հայտնում են Իրավունքների պաշտպանություն առանց աահմանների ՀԿ–ից:
2026 թ․-ի հունիսի 11-ի վճռով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (անձի ազատության և անձեռնմխելիության իրավունք) խախտում «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով՝ գտնելով, որ դիմումատուներին ազատությունից զրկելը եղել է ոչ իրավաչափ։
Հղում անելով իր նախադեպային իրավունքին, մասնավորապես՝ «Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործին՝ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ դիմումատուների ձերբակալությունները չեն հիմնվել «հիմնավոր կասկածի» վրա, ինչը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջների հիմնական նախապայմաններից է։
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը յուրաքանչյուր դիմումատուի վճարել 2,000 եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, ինչպես նաև 250 եվրո՝ դատական և այլ ծախսերի փոխհատուցման նպատակով։