Համաշխարհային ավտոհսկան ընդլայնում է ներկայությունը Հայաստանում
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հունիսի 16-ին մասնակցել է շվեդական աշխարհահռչակ «Scania» ընկերության՝ Հայաստանում պաշտոնական ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությանը։
Ողջունելով ներկաներին՝ Նարեկ Հովակիմյանն ընդգծել է, որ «Scania»-ի մուտքը հայկական շուկա կարևոր իրադարձություն է ոչ միայն տրանսպորտային ոլորտի, այլև Հայաստանի տնտեսական զարգացման, ներդրումային միջավայրի և միջազգային գործարար համագործակցության տեսանկյունից։
««Scania»-ի նման համաշխարհային առաջատար ընկերության մուտքը հայկական շուկա խորհրդանշական և կարևոր քայլ է, որը համահունչ է տարածաշրջանի տրանսպորտային ներուժի ընդլայնման և ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման մեր տեսլականին։ Այսօր մենք ականատես ենք ոչ միայն նոր ներկայացուցչության բացմանը, այլև երկարաժամկետ գործընկերության, նոր հնարավորությունների և համատեղ հաջողությունների մեկնարկին»,- նշել է նախարարի տեղակալը։
Նարեկ Հովակիմյանն անդրադարձել է արտադրողականության խթանման պետական աջակցության ծրագրին՝ նշելով, որ այն տնտեսավարողներին հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով ձեռք բերել նոր մեքենասարքավորումներ և տեխնոլոգիական միջոցներ։ Նրա խոսքով՝ ծրագիրը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ նաև տրանսպորտային և լոգիստիկ ոլորտի ընկերությունների համար՝ նպաստելով ժամանակակից տեխնիկայի և բարձր արդյունավետությամբ մեքենաների ձեռքբերմանը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանային և միջազգային տնտեսական կապերի ընդլայնմանը, առևտրի խթանմանը և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը` անդրադառնալով Կառավարության կողմից որդեգրած «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի» նախաձեռնությունների շրջանակներում իրականացվող աշխատանքներին։
«Scania»-ն ծանր բեռնատարների, ավտոբուսների և տրանսպորտային լուծումների ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից է, որի պաշտոնական ներկայությունը Հայաստանում կնպաստի ժամանակակից տեխնոլոգիաների և միջազգային լավագույն փորձի ներդրմանը։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Բադավի թագավորական տոհմի ներկա...
Մատենադարանն առաջին օգնություն կցուցաբերի
2026 թ. հունիսի 13-ին Մատենադարանի թանգարանում բացվել է Առաջին օգնության սենյակ, որը կոչված է ծառայելու ոչ միայն բազմահա...
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմեն Չարչյանի գործից
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարություն է տարածել.ՀՀ վճռաբեկ դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեկաղալ՝ Ա...
Փլուզում է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ մանրամասներ
Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարեն...