Արագացնում են նոտարական ծառայությունների թվայնացումը
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել «Էլեկտրոնային նոտարիատ և նոտարական գործունեության թվայնացում» թեմայով միջազգային կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր 2026 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում՝ ՀՀ նոտարական պալատի հետ համագործակցությամբ:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ թվայնացումը ներկայում իրավական համակարգերի գործունեության անբաժանելի մասն է՝ նպաստելով գործընթացների թափանցիկությանը և օպերատիվությանը: Նա կարևորել է նոտարական համակարգի թվային փոխակերպումը՝ շեշտելով նաև դրա ազդեցությունը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման վրա:
Կլոր-սեղանին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արդարադատության նախարարությունների և նոտարական պալատների ներկայացուցիչներ, որոնք հանդես են եկել թեմատիկ զեկույցներով։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նոտարական գործունեության թվային վերափոխման առանցքային հարցերին, մասնավորապես՝ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրմանը, հեռավար նոտարական ծառայությունների զարգացմանը և թվային գործիքների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։
Միջոցառման կազմակերպումն ու անցկացումը բարձր են գնահատվել մասնակիցների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի քարտուղարության կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների...
Վիճարկում են ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությո...
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․«Հարգելի՛ հայրենակիցներ«Բարգավաճ Հայաստան» կ...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...