Էբոլայով վարակված ուղևորները կարող են հասնել Թուրքիա և եվրոպական երկրներ․ հետազոտություն
Ճապոնացի գիտնականները զգուշացնում են, որ Էբոլա վիրուսով վարակված մարդիկ Աֆրիկայից միջազգային ավիաչվերթների միջոցով կարող են ընդամենը մեկ ամսվա ընթացքում հասնել աշխարհի խոշոր օդային հանգույցներ։ Հաղորդում են ԶԼՄ–երը:
Հետազոտության համաձայն՝ ամենաբարձր ռիսկի գոտում են Բելգիան, Ֆրանսիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Թուրքիան։ Գիտնականները վերլուծել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից և Ուգանդայից իրականացվող ավիաչվերթների ցանցը և հաշվարկել, թե որքան հավանական է, որ 30 օրվա ընթացքում այդ երկրներ հասնի առնվազն մեկ վարակակիր։
Ամենավատ սցենարի դեպքում Էբոլայով վարակված անձի Բելգիա հասնելու հավանականությունը գնահատվում է 92%, Ֆրանսիա՝ 91%, ԱՄԷ՝ 88%, իսկ Թուրքիա՝ 86%։
Հետազոտության հեղինակները նշում են, որ այս տվյալները թույլ են տալիս ժամանակին հետևել համաշխարհային համաճարակաբանական իրավիճակին, սակայն ընդգծում են՝ վիրուսի որևէ երկիր հասնելու վտանգը դեռ չի նշանակում, որ այնտեղ անպայման բռնկում կլինի։
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են ավելի քան 11 հազար օդանավակայանների, շուրջ 570 հազար ավիաուղիների և 330 միլիոն ուղևորների մասին տվյալներ։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների...
Վիճարկում են ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությո...
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...