Ռուսաստանից սահմանը հատելու համար ստիպված կլինեն նախապես ամրագրել ամսաթիվը և ժամը` ըստ առաջարկվող նախագծի

Ռուսաստանի Պետդումայում քննարկվում է նոր նախագիծ, ըստ որի` մեքենայով երկիրը լքող Ռուսաստանի քաղաքացիները պետք է նախապես ամրագրեն սահմանը հատելու ամսաթիվը և ժամը:

 

«Ռուսաստանի Դաշնությունում ավտոճանապարհների և ճանապարհային գործունեության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն առաջարկել է Պետդումայի տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացման կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը։ 

 

«Ռուսաստանի փոխադրողներին, օտարերկրյա փոխադրողներին, Ռուսաստանի քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և այլոց պատկանող տրանսպորտային միջոցների անցումը մայրուղիների հատվածներով՝ Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանը հատելու համար, իրականացվելու է վերապահված ամսաթվի և ժամի համաձայն: 

 

Ըստ պատգամավորի`  սահմանը հատելու նման կարգը կարող է ուժի մեջ մտնել  մարտի 1-ից՝ մեկ տարի ժամկետով։

 

Վարորդները կարող են անվճար ամրագրել ամսաթիվ և ժամը՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության ենթակայության էլեկտրոնային տրանսպորտային փաստաթղթերի պետական ​​տեղեկատվական համակարգի հարթակի միջոցով։ Դիմորդը կարող է ընտրել ցանկացած ամսաթիվ և ժամ, բացառությամբ արդեն ամրագրված սլոթերի:

2022 թվականի սեպտեմբերին, երբ Ռուսաստանում մոբիլիզացիա հայտարարվեց, զանգվածային խցանումներ առաջացան երկրի ելքերի մոտ, առաջին հերթին՝ Վրաստանի և Ղազախստանի հետ սահմաններին։ Օրինակ՝ Վերին Լարսի սահմանային անցակետում մոբիլիզացիայից խուսափող քաղաքացիների հերթը մի քանի օր հետաձգվեց։

Քաղաքականություն

Պատահարներ