Կարապետյանը 6 մլն դրամի փոխհատուցում է պահանջում Ալեն Սիմոնյանից. դատարանը վարույթ է ընդունել
Դատարանը վարույթ է ընդունել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի։
Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ հայտարարությունը: Այդ մասին տեղեկանում են Դատալեքսից:
Իսկ որպես զրպարտության համար փոխհատուցում՝ պահանջում է Ալեն Սիմոնյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ։
Նշենք, որ Սիմոնյանը հայտարարել էր, որ իրավապահները պետք է գնահատական տան, թե որքանով է իրավաչափ արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների...
Վիճարկում են ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությո...
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․«Հարգելի՛ հայրենակիցներ«Բարգավաճ Հայաստան» կ...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...