Քաղաքականություն

Ուկրաինական Су-24 է կործանվել. զոհեր կան

Ուկրաինական Су-24 է կործանվել. զոհեր կան
Ուկրաինական լրատվամիջոցները հաստատել են Խմելնիցկիի մարզում ռազմական ինքնաթիռի կործանումը։ Ավելի վաղ «Киев24» հեռուստաալիքը հայտնել էր Խմելնիցկիի մարզում հզոր պայթյունի մասին՝ նշելով, որ նախնական…

Ուկրաինական լրատվամիջոցները հաստատել են Խմելնիցկիի մարզում ռազմական ինքնաթիռի կործանումը։

Ավելի վաղ «Киев24» հեռուստաալիքը հայտնել էր Խմելնիցկիի մարզում հզոր պայթյունի մասին՝ նշելով, որ նախնական տվյալներով տեղի է ունեցել ավիավթար։

Ուկրաինական գործակալությունն իր Telegram-ի ալիքում գրել էր, որ, հավանաբար, կործանվել է ՄիԳ-29 կործանիչ։

Իսկ РБК-Украина-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Խմելնիցկիի մարզում վթարի է ենթարկվել ռազմական ինքնաթիռ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը ավելի ուշ հաստատել են Խմելնիցկիի մարզում Су-24Մ ինքնաթիռի կործանման փաստը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել են անձնակազմի երկու անդամները՝ օդաչուն և շտուրմանը։

Ուկրաինայի ՌՕՈւ-ն հայտնել է նաև, որ վթարի հետևանքով կորցրել է մարտական ինքնաթիռը։
Խմելնիցկիի մարզը գտնվում է Ուկրաինայի արևմուտքում։ Տարածաշրջանում տեղակայված է Ստարոկոնստանտինովի ռազմական օդանավակայանը, որտեղ բազավորված են նաև F-16 կործանիչներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250