Ֆրանսիական պաշտպանական հսկան ռազմավարական գործընկերություն կսկսի հայկական ընկերության հետ
«Eurosatory 2026» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում հայտարարվել է ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունների միջև ռազմավարական գործընկերության մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Հայաստանի բարձր տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության համար նման համաշխարհային առաջատարի հետ համագործակցությունը չափազանց կարևոր ազդակ է․ հայկական ընկերությունները հետզհետե ավելի մեծ կարողություն են ցուցաբերում լուծումներ մշակելու, բարդ համակարգեր ինտեգրելու և միջազգային չափանիշներին համապատասխանելու գործում։
Կարևոր է ընդգծել, որ այս իրադարձությունները հաջորդում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում մայիսի 5-ին Երևանում ռազմավարական փաստաթղթի ստորագրմանը։
«Թալես»-«ԲուՏեխ» գործընկերությունը կնպաստի Հայաստանում բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծմանը, կխորացնի ՀՀ-Ֆրանսիա ռազմական և տեխնոլոգիական համագործակցությունը, և կամրապնդի մեր երկրների միջև ռազմավարական փոխգործակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Բադավի թագավորական տոհմի ներկա...
Մատենադարանն առաջին օգնություն կցուցաբերի
2026 թ. հունիսի 13-ին Մատենադարանի թանգարանում բացվել է Առաջին օգնության սենյակ, որը կոչված է ծառայելու ոչ միայն բազմահա...
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմեն Չարչյանի գործից
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարություն է տարածել.ՀՀ վճռաբեկ դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեկաղալ՝ Ա...
Փլուզում է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ մանրամասներ
Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարեն...