«Հայաստան» դաշինքը դիմել է միջազգային դիտորդներին. վիճարկում են ընտրության արդյունքները
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերյալ իր գնահատականները.պատգամավոր Լիլիթ Գալստյանը մանրամասում է.
«Այսօր, հունիսի 16 -ին Արթուր Խաչատրյանը և ես հանդիպել ենք ԵԱՀԿ ԽՎ ԺՀՄԻԳ եկարատև դիտորդական առաքելության անդամներ Վլադիմիր Միսևին, Ելիզավետ Կարագիանիդուին և Սմարանդա Սանդու Լեսկուին՝ փոխանցել «Հայաստան» դաշինքի տեղեկանքը հետընտրական զարգացումների առնչությամբ։
«Ներկայացրել ենք մեր մոտեցումները և գնահատականները խորհրդարանական ընտրությունների արդյունքների, նախընտրական և հետընտրական զարգացումների և տեղ գտած մասսայական և փաստարկված ընտրախախտումների վերաբերյալ։
Մասնավորապես անդրադարձել ենք հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ ամփոփիչ եզրակացությանը և հատկապես 10/51, 12/13 և 35/65 ընտրատեղամասերի արդյունքների չեղարկմանը/ անվավեր ճանաչելուն։
ԿԸՀ որոշումը մեր կողմից գնահատվել է ոչ իրավաչափ և ժողովրդավարության սկզբունքներին դեմ, քանի որ տվյալ տեղամասերի արդյունքները չեղյալ համարելուն զուգահեռ, չորդեգրելով կամ չսահմանելով կրկնակի ընտրություններ, ԿԸՀ-ն ոտնահարում է ՀՀ հազարավոր քաղաքացիների ընտրության իրավունքը և ԱԺ ձևավորման մեջ նրանց դերակատարությունը։
Միաժամանակ, գտնում ենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանել է նման իրավիճակներ լուծելու մեխանիզմ։
Ընտրատեղամասի արդյունքները անվավեր հռչակելն ու կրկնակի ընտրություն չսահմանելը հակասում է Ընտրական օրենսգրքի 95 և 101 հոդվածներով սահմանված ընտրանքներին։
Ավելի քան ակնհայտ է և ցցուն տվյալ քայլի քաղաքական ենթատեքստը․ 10/51, 12/13 և 35/65 քվեասենյակների արդյունքների անվավեր ճանաչման արդյունքում ԲՀԿ-ն կորցրել է 222 ձայն՝ միաժամանակ դուրս մնալով խորհրդարանում ներկայացված լիննելու հնարավորությունից։
Սա ամբողջությամբ խեղում է ոչ միայն ընտրողների ձայնը, կամարտահայտությունը, այլև հայ հանրությանը միանգամայն այլ քաղաքական կոնֆիգուրացիա է պարտադրվում՝ ուզուրպացնելով ընտրողների և ԲՀԿ ձայները։
ԿԸՀ-ի որոշման օրինականությունն ու համաչափությունը և, առհասարակ ընտրությունների լեգիտիմությունը «Հայաստան» Դաշինքը վիճարկելու է Սահմանադրական Դատարանում։
ODIHR-ից և այլ միջազգային ընտրական դիտորդական առաքելություններից ակնկալում ենք անաչառ գնահատական և հավատարմությնուն ժողովրդավարական ինստիտուտների հայտարարված սկզբունքներին»,– նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների...
Վիճարկում են ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությո...
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․«Հարգելի՛ հայրենակիցներ«Բարգավաճ Հայաստան» կ...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...