Աշխարհի ազդեցիկ կանայք հաջորդ տարի կգան Հայաստան
Մեր երկիրը պատրաստ է հյուրընկալել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը»։ Իրանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Իրանի առաջին տիկինը ողջունել է հաջորդ ֆորումը Հայաստանում անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը: Ուստի առաջիկա մեկ տարվա ընթացքում երկրորդ համագումարը մեր երկրում կանցկացվի:
«Համագումարի ավարտին հուշագիր է ստորագրվել, ըստ որի մասնակից բոլոր երկրները կգործակցեն գիտական, մշակութային, առողջապահական, սպորտի ոլորտներում։ Ըստ փաստաթղթի՝ պետք է ստեղծվի գենդերային հավասարության հարթակ և ֆոնդ, որտեղ հավաքված գումարը կհանձնվի ամեն տարի անցկացվող փառատոնի հաղթողներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Համագումարի ավարտից հետո ՀՀ վարչապետի տիկինն ու ԻԻՀ առաջին տիկինը առանձնազրույց են ունեցել։ Նրանք պայմանավորվել են հետամուտ լինել համագումարը Հայաստանում անցկացնելու կազմակերպչական աշխատանքներին։
Հավելենք, որ Աննա Հակոբյանը համագումարում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։ Նա խոսել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման մասին, ընդգծել, որ այս ամենը հետապնդում է Արցախում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու մտադրություն: Նա դիմել է մասնակից ազդեցիկ կանանց և շեշտել, որ այս ամենը կանխելու համար անհրաժեշտ է ողջ միջազգային հանրության հասցեագրված ու դատապարտող արձագանքը:
Նշենք, որ ֆորումի եզրափակիչ լիագումար նիստին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 300-ից ավելի կանայք՝ գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտների ներկայացուցիչներ, բարձրաստիճան կին պաշտոնյաներ, նախարարներ ու առաջին տիկիններ։
Նմանատիպ հոդվածներ
«Տրամաբանական կլիներ, եթե ՌԴ ԱԳՆ-ից ուղերձներ հնչեին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ».Ռուբեն Ռուբինյան
ԵԽԽՎ-ն ամրագրեց Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյ...
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. հայկական բանակը 31 տարեկան է
Այսօր հունվարի 28-ն է՝ հայկական տոնացույցի ամենահպարտ օրը: Այս օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ:...
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղակատվական շտաբը...
Հերթական բացահայտումը. Բայդենի տանը կրկին գաղտնի փաստաթուղթ են հայտնաբերել
ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատակիցները նախագահ Ջո Բայդենի տանը 13-ժամյա խուզարկությունից հետո հայտնաբերել են ևս...