Մասկը՝ Ղրիմի գրավման հարցում Ուկրաինային աջակցելու ԱՄՆ ծրագրերի մասին

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը բարձր է գնահատել  ԱՄՆ-ի՝ Ուկրաինային աջակցելու պատրաստակամությունը, եթե վերջինս փորձի հարձակվել Ղրիմի վրա։
Այսպես, նա արձագանքել է The New York Times-ի վերջին հրապարակմանը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսում է գիտակցել, որ Ուկրաինային կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ ուժեր՝ Ղրիմի տարածքին հարվածելու համար, ինչը կամրապնդի Կիևի իշխանությունների դիրքերն սպասվելիք բանակցություններում։  Սպիտակ տունը, ինչպես նշում է թերթը, մինչև վերջերս հրաժարվում էր Կիևին զենք տրամադրել թերակղզու թիրախներին հարվածելու համար, սակայն «այժմ այդ գիծը սկսում է մեղմանալ»։

 

«Ես ուկրաինամետ եմ, բայց անողոք էսկալացիան շատ ռիսկային է Ուկրաինայի և աշխարհի համար»,- գրել է Մասկը Twitter-ում։


Ավելի վաղ Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինային՝ ներառյալ Ղրիմի գրավման հնարավոր օպերացիայում։ Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ եթե Կիևի իշխանությունները փորձեն ագրեսիա իրականացնել Ղրիմի դեմ, ապա չպետք է բողոքեն ավելի ուշ, երբ պատասխան հարված ստանան։ Ղրիմի սենատոր Սերգեյ Ցեկովն ասել է, որ Ղրիմի վերադարձը Ուկրաինային, այդ թվում՝ ուժային, անիրատեսական է, ավելի հավանական է, որ առանձին պետություններ կանհետանան քաղաքական քարտեզից։

 

 

Քաղաքականություն