FTX կրիպտոարժույթի սնանկ բորսան հայտարարել է հաքերների կողմից 415 միլիոն դոլարի գողության մասին

FTX կրիպտոարժույթի սնանկացած բորսան հայտնել է, որ հաքերներն իր հաշվից հանել են 415 միլիոն դոլար, երեքշաբթի հայտնել է CNBC-ն՝ վկայակոչելով ընկերության իրավաբանների և խորհրդատուների զեկույցը, գրում է ТАСС-ը։

 

Նրանց տվյալներով՝ 323 մլն դոլար է գողացվել FTX.com միջազգային ընկերությունից, եւս 90 մլն դոլար՝ ամերիկյան մասնաճյուղից։  Բացի այդ, Alameda Research հեջ-ֆոնդից դուրս է բերվել 2 մլն դոլար:  Ենթադրվում է, որ գողությունը կապված է համակարգի կոտրման հետ, որը հաջորդել է 2022 թվականի նոյեմբերին բորսայի վթարին:

 

CNBC-ի տվյալներով՝ FTX-ի իրացվելի ակտիվները կազմում են 5,5 միլիարդ դոլար, ինչը ներառում է FTX-ի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդի ունեցվածքը Բահամյան կղզիներում, որը գնահատվում է հարյուր միլիոնավոր դոլարներ:

 

Նոյեմբերի սկզբին FTX-ը Twitter-ում հայտարարեց, որ սնանկության հայց է ներկայացրել, և բորսայի գործադիր տնօրեն Բենքմեն-Ֆրիդը հրաժարական է տվել:  ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը պարզում է, թե արդյոք գործարարը ներգրավված է եղել այն գործողություններում, որոնք հանգեցրել են իրացվելիության ճգնաժամին։  Գործարարը հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։

Քաղաքականություն