Եվրոպան կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը
Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը ներկայացնել, հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Այս մասին գրում է Kp.ru-ն:
Ինչպես CNN-ի թղթակցին տված հարցազրույցում պարզաբանել է ԵՀ ղեկավարը, նոր փաթեթը հիմնականում ուղղված է լինելու «սողանցքները փակելուն և պատժամիջոցների շրջանցմանը վերջ դնելուն»։
«Դա ահռելի հետևանքներ կունենա նրանց համար, ովքեր շրջանցում են ԵՄ պատժամիջոցները», - նախազգուշացրել է եվրոպացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթը պետք է պատրաստվի մինչև 2023 թվականի փետրվարի վերջը: Այն կարող է ներառել ռուսական լրատվամիջոցների հետագա սահմանափակումներ և ավելի շատ բանկերի անջատում SWIFT համակարգից:
Լեհաստանը և Լիտվան ծրագրում են հասնել Ռուսաստանի միջուկային հատվածի սահմանափակումներին և ադամանդի առևտրի դադարեցմանը։ Եվրոպացի դիվանագետների կարծիքով՝ լրացուցիչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն նաև Բելառուսի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Գրագնահատել կամ թերագնահատել պետք չէ. Պուտինը` Ռուսաստանի տնտեսության մասին
Ռուսաստանի տնտեսության զարգացման հեռանկարները գնահատելիս կարեւոր է «ոչինչ չգերագնահատել կամ չթերագնահատել»: Նման հայտարա...
Իրանն ու Ռուսաստանը մեքենաների համատեղ արտադրություն կսկսեն
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օմիդ Ղալիբաֆը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ...
Դավոսում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումի 53-րդ նիստը
Շվեյցարիայի Դավոս քաղաքում պաշտոնապես բացվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) 53-րդ նիստը։ Արարողությունը հեռարձա...
Գերմանական Wintershall Dea նավթագազային ընկերությունը կլքի Ռուսաստանը
Գերմանական Wintershall Dea նավթագազային ընկերությունը կլքի Ռուսաստանը և դուրս կգա ՌԴ-ում իր ակտիվներից։ Այս մասին...